
Հանցավոր աշխարհը հարաբերական անդորրից հետո նորից սկսել է պատրաստվել պատերազմի: Այս անգամ պատրասվում են բախվել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանը և Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) և Ջեմալ (Ջեմո) Միկելաձեի միացյալ ընդդիմադիր կլանները: Երկու կողմն էլ դեկտեմբերին ակտիվորեն անցկացրին հավաքներ (սխոդկա), ինչպես նաև մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Մասնավորապես, Ռովշանը մեղադրվեց «օրինաճանաչ» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության և Ասլան Ուսոյանի նկատմամբ մահափորձի կազմակերպման մեջ: