
Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, 2012 թ. դեկտեմբերի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի, Չեխովի փողոցներում և Ազատության պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: