
Վերջերս մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսության վերաբերյալ: Ցավալի է այն փաստը, որ որոշ մարդիկ Նժդեհի գաղափարախոսությունը փորձում են կապել մի քանի չինովնիկի վարքի հետ: Այնինչ մոռանում են ամենակարևորը. Նժդեհի գաղափարախոսությունը ընդհանուր առմամբ արդիական է և զորավարի արտահայտած մտքերը բանակի, մամուլի և հասարակական կայնքի տարբեր ոլորտների մասին չեն կորցրել իրենց կարևորությունը, այլ հարց է, որ մենք այդպես էլ չկարողացանք դասեր քաղել մեր սխալներից: