
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին` ժամը 13.00-ին, արտահերթ նիստում քննարկելու է փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներին գրանցելու մասին դիմումները: ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ` արտահերթ նիստում կքննարկվեն նաև առաջադրված թեկնածուներ Ռոբերտ Ահարոնյանի և Ռոբերտ Սիմոնյանի դիմումները: