![ԿԱՆԽՎԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ]()
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ուզում ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել ճկկ աի արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Իրավապահ մարմինների կողմից կանխվել է անսթափ վիճակում գտնվող 1979 թ. ծնված Կ. Ղ.-ի ինքնասպանության փորձը: