
Դիզայներ Արա Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա պարզապես ընկերներից հարցնում էր, թե ով կարող է իրեն մատնաքաշի նկարներ տրամադրել, համացանցը հեղեղել է մատնաքաշի վերաբերյալ հումորային գրառումներով ու նկարներով:
Գրառումներից մեկը կես կատակ-կես լուրջ գրում էր, որ ֆեյսբուքահայությունը հերթական անգամ աչքի ընկավ իր համախմբածությամբ ու մատնաքաշի նկատմամբ սիրով ու հարգանքով:
Մեկ ուրիշն էլ նշում էր, որ Ֆեյսբուքն այնքան է մարդկանց մտերմացրել, որ ընկերոջ հասարակ խնդրանքն կարող է համացանցի հայ օգտատերին անկախ մասնագիտությունից ու պաշտոնից, վերածել հացի փռի տերերի ու դեկտեմբերի մեկը վերածել մատնաքաշի միջազգային օրվա:
Ինքը` դիզայները` Էնդի Վարհոլի `Andy Warhol eating a hamburger-ի նմանակությամբ, նկարահանեց տեսանյութ ու տեղադրեց համացանցում: