
Դեկտեմբերի 2-ին, Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքներում ընթանում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:
ժամը 08:00-ին բացվել են Երևանի թիվ 1 ընտրատարածքի թվով 35 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի թվով 45 ընտրատեղամասերը:
Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ու Ավան վարչական շրջանը, պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Հանրապետական կուսակցությունից Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը և ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը:
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում աառաջադրվել են ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը, Արման Խաչատրյանը և գործարար Արման Սահակյանը որին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը:
Թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական մանդատները վաղաժամկետ վայր դնելու պատճառով:
Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ, իսկ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատց հրաժարվել էր «Հարսնաքար»-ում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո: