Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85365

Դատապարտյալի մոր բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

$
0
0
Դատապարտյալի մոր բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

«Մեկ,երկու,երեք,չորս,հինգ.....հինգ ամիս.....մատիկները ծալելով 4-ամյա թոռնուհիս'Վարսենիկ Այվազյանը հաշվում է,թե ինչքան մնաց Հայրիկի վերադարձին, ում նա երբեք չի տեսել ճաղերից այս կողմ: Սակայն նա դեռ չգիտի,որ երկար է սպասելու.....Ինչպես բացատրեմ թոռնուհուս,որ բալիկ ջան մեր Հանրա-պետության փտած արդարադատության համակագի շնորհիվ է,որ Հայրիկիտ ևս 12-տարի չես տեսնելու ճաղերից այս կողմ:Ինչպես բացատրեմ,որ բազմիցս դիմել եմ ՀՀ իրավասու բոլոր ատյաններին,այդ թվում նաև ՀՀ Մեծարգո Նախագահին'Պարոն Սերժ Սարգսյանին,ով նաև ՀՀ փտած արդարադատության խորհրդի Նախագահն է:

Մեծարգո Պարոն Նախագահ, 

Միթե Ձեզ բնավ չի հետաքրքրում ՀՀ հասարակ քաղաքացիների ճակատագիրը,այն քաղաքացիների' ովքեր «հավատացի'ն,որ փոխե'ք»:

Ես'Վարսենիկ Այվազյանս բնակվում եմ ք.Աբովյանի,երիտասարդական փող.18/38բն. վարձով,առողջություն էլ չունեմ,չեմ կարողանում աշխատել,ամուսինս մահացավ,երբ Արմանս արդեն բանտում էր,գոյատեվում ենք 21.500դր.նպաստի շնորհիվ:Տանս միակ հենարանը տղաս է'Արման Այվազյանը ով 24.03.2006թ-ից իր կողմից կատարած հանցագործության համար ազատազրկվել էր 7-տարի ժամանակով և իր պատիժն էր կրում «Վանաձոր» քկհ-ում:11.10.2010թ. ք.Արտաշատի ոստիկանության բաժնի քր.հետախուզության 4 աշխատակից «Վանաձոր» քկհ-ից առևանգում են որդուս և բերման են ենթարկում վերընշված ոստի-կանության բաժին:

14.10.2010թ.Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ'Կ.Ե.Մելքոնյանի կողմից ապօրինի ձերբակալվում և նոր շինծու մեղադրանք է առաջադրվում( ՀՀ քր.օր-ի 34-266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով և 38-215 հոդ. 2-րդ մասով),ինչը ի սկզբանե նաև խոստովանել էր անձամբ քննիչ Կ.Ե. Մելքոնյանը ասելով,որ եթե իր ձեռքում լիներ'քր.գործը միանշանակ կկարճեր,բայց վերադասները չեն թողնում և ավելին առաջարկում են,որ տղաս'Արման Այվազյանը ընտրություն կատարի և ընտրի'վատի և վատագույնի միջև,այսինքն իրեն մեղավոր ճանաչելով' 34-266 հոդ. կփոխվի և կդառնա 34-268 հոդ.3-րդ մաս,ինչը ավելի քիչ պատիժ է սահմանում,սակայն որդիս չի գնում այդ շինծու գործարքին:

21.07.2011թ.Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը'նախագահող Թ.Պողոսյանի գլխավորությամբ,ուղղորդվելով մեղադրական ուղղվածությամբ և խախտելով ՀՀ քր.դատ.օր-ի17-18-րդ,25-րդ,35հոդ.2-րդ մասի,127-րդ,265-րդ,353 հոդ.1-ին մասի 1-ին կետի,358-րդ,365հոդ.2-րդ մասի,366հոդ.2-րդ մասի,394-398-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվացի պահանջները,ավելի շուտ իրականացրեց շինծու մեղադրանքի հաստատումը իրականացնող նոտարի դեր քան արդարություն իրականացնող մարմին:Դատարանը առաջնորդվելով շինծու մեղադրանքի պարտադիր հաստատման նախախնամությամբ գտնվեց անհետևողական,անարդարացի,շինծու մեղավորության ճանաչման հրապարակողը այն էլ «Հանուն Հայաստանի Հանրապետության» և դատապարտելով 12-տարի ազատազրկման(ԱՎԴ 2/0010/01/11 դատավճռով):Նույն կերպ վարվեցին նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանները,բայց վերաքննիչ դատարանն գոնե արձանագրեց,որ խախտվել են ՀՀ քր.դատ.օր-ի 365 հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվացի պահանջները:Այս անօրինականությունների մասին բազմաթիվ դիմումներով տեղեկացրել եմ' Ձեզ, ԱԺ Նախագահին,Վարչապետին,Գլխավոր դատախազին,Արդարադատության նախարարին,ԱԱԾ-ի տնօրենին,Ալիկ Սարգսյանին,բոլորն էլ'անարդյունք:

Մեծարգո Պարոն Նախագահ, ապավինում եմ Ձեր արդարամտությանը,խղճին և խնդրում եմ Ձեզ վերականգնեք արդարությունն ու դատարանի առաջ կանգնեցրեք թիվ 27120010/1 շինծու քր.գործի պատվիրատուներին»:

Հարգանքներով' Անմեղ դատապարտվածի մայր Վարսենիկ Այվազյան


Viewing all articles
Browse latest Browse all 85365

Trending Articles