Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85445

«Ջրահարս»-ի աշխատակցուհին նպաստել է պոռնկության տարածմանը

$
0
0
«Ջրահարս»-ի  աշխատակցուհին նպաստել է պոռնկության տարածմանը

Գյումրի քաղաքի « Ջրահարս» հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր 56-ամյա  Վ. Ժ-ն 2 հազար դրամի դիմաց համագործակցել է մարմնավաճառուհիների հետ եւ նպաստել պոռնկության զբաղվելուն:

Սույն գործը քննվելու է Արթիկի ընդհանուր իրավասության դատարանում:

news.am-ը գրելով այս մասին` մանրամասներ է ներկայացնում դեպքից:

56-ամյա  Վ. Ժ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն աշխատելով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում գտնվող «Ջրահարս» հյուրանոցային համալիրում, որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով՝ նպաստել է մարմնավաճառներ՝ Ն. Ա-ին. Գ.Ա-ին,Մ.Պ-ին, Ն.Խ-ին եւ Լ.Մ-ին պոռնկությամբ զբաղվելուն: Վերջիններիս հրավիրել է հյուրանոց, որտեղ մարմնավաճառները իրեն վճարել են որպես միջնորդավճար 2000 -ական դրամ եւ սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ մարդկանց հետ՝ յուրաքանչյուր հաճախորդից ստանալով 5000-ից 7000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու եւ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 7-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննությնա օրը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 85445

Trending Articles