
«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին. վերջինս կրկին հանդիսանում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը»։
Այս տեղեկատվությունը տարածվել է Ֆեյսբուքում։
Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար վերջին մեկ ամսում հայտ ներկայացրած եւ հաղթանակ տարած Գաբրիել Պողոսյանը` նույն ինքը Նոնոմ, այդ պաշտոնի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հովանավորյալն, իր տգետ եւ ցնցող պատասխաններերով գտնվում էր ոչ միայն բնապահպանների ուշադրության կենտրոնում եւ քննադատությունների թիրախում, այլեւ հասարակության իրազեկ զանգվածների:
Ըստ մամուլի հրաարակումների, վերջինի նշանակումը թերեւս այլընտրանք չուներ, քանի որ նա այդ պաշտոնին նշանակվել և մրցույթում հաղթել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մտերիմը լինելու շնորհիվ: Նշվում էր նաև, որ Նոնոյի նշանակմամբ Արգամիչը նախեւառաջ խնդիր է ունեցել քողարկել եւ թույլ չտալ, որ բացահայտվի երկրի թիվ մեկ օլիգարխի եւ նախկին ղեկավարության ներկայացուցիչներից ոմանց կալվածքների գոյությունը անմիջապես արգելոցում, որը ըստ էության արգելվում է:
Ըստ տեղեկությունների, ազդեցիկները արգելոցում սեփականաշնորհած տարածքներ ունեն եւ իրենց որսն էլ իրականացնում են սեփական տարածքներում. հետեւաբար խնդիրը ոչ այնքան նրանց որսը լեգիտիմացնել է, այլեւ ապօրինությունները չբացահայտելը: