ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը լրագրողների հորդորել է իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն «գոնե 2 ամիս քաղաքական գործընթացներին չի մասնակցում»՝ նկատի ունենալով ԲՀԿ հայտնի որոշումը: Վերոնշյալ պատգամավորը իհարկե հաճախ է իր ոչ միանշանակ պատասխաններով աչքի ընկնում, սակայն գոնե այս դեպքում արժեր պատգամավորին իրազեկել, որ ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցության հարցն ու հասարակության հետ շփումները միմյանց հետ այդքան էլ փոխկապակցված չեն:
↧