
ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նոր բիզնես է նախաձեռնել, որը Հայաստանում աննախադեպ է իր տեսակով: Ավելին` բիզնեսը կյանքի կոչելու համար անգամ բանակցություններ է սկսել թուրքական կողմի հետ: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Հակոբ Հակոբյանը, սակայն չի ցանկացել չակերտները մինչեւ վերջ բացել: news.am-ի փոխանցմամբ` նա ասել է, որ խոսքը սպասարկման բիզնեսի մասին է, և բիզնեսը կյանքի կկոչվի 2013թ-ին: Հարցին, թե խոսքը ժամանցի կենտրոնների, խաղասրահների, թե հյուրանոցային համալիրների մասին է, Հակոբյանն ասել է. «Դե դրանցից ունենք, աշխատացնում ենք: Սա ավելի շատ տուրիզմին է վերբերում, որը նոր է իր տեսակով և Հայաստանում չկա»,- ասել է Հակոբ Հակոբյանը եւ հավելել, որ ներկայումս աշխատակիցները վերապատրաստվում են: