
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե «Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու բևեռների: Մի բևեռը՝ իշխանական, բնականաբար ուզում է վերարտադրվել, ինչը նշանակում է ստատուս քվոյի պահպանում: Մյուս բևեռը, որտեղ ավելի մեծ թվով քաղաքական կուսակցություններ են ներկայացված, հանդես է գալիս համակարգային և իրավիճակի կտրուկ փոփոխության դիրքերից»: Այն, որ իշխանությունները բոլոր երկրներում էլ ամեն ինչ անում են վերարտադրվելու համար, բնական է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ վերընտրվելուց հետո փոփոխություններ չեն լինում: Ավելին, որպես կանոն նախագահները առավել «համարձակ» փոփոխությունների գնում են հենց պաշտոնավարման երկրորդ ժամկետում (Այն երկրների դեպքում, երբ Սահմանադրությունը հստակ ֆիքսում է, որ «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:)