
«ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում։ Հ. Բագրատյանն այդ քայլին չի դիմի միայն մի դեպքում՝ եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, Բագրատյանն իր մտադրությունից չի հրաժարվի, եթե Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի մեկ այլ թեկնածու, ասենք, Լևոն Զուրաբյանը, կամ Կոնգրեսը որոշի պաշտպանել ԲՀԿ նախագահ ԳագիկԾառուկյանին։